4 օգոստոսի 2011 - 15:41 AMT
Երևանում կանցկացվի հայ ոսկերիչների առաջին համաշխարհային ցուցահանդեսը

Սեպտեմբերի 22-ից -24-ը Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ նախատեսում է Երևանում անցկացնել AJA առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին:

Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ անդրանիկ ցուցահանդեսը կլինի բարեգործական: Կմասնակցեն հայազգի ոսկերիչներ մի շարք երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսատսանից, Ֆրանսիայաից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Yerevan Show-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են «Էստետը», Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery և այլն:

Ցուցահանդեսին, ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք` «AJA-ի դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովին, ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական արվեստը ներկայացվելու է իր ամբողջ բազմազանությամբ: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ համատեղ: