Օգոստոսի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) կողմից կազմակերպված հանդիպումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ: Այդ մասին հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը:
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր ողջույնի խոսքում կարևորել է ՀԱՄՀ դերը զբոսաշրջության խթանման գործում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համադրել ոլորտի մասնավոր հատվածի և ՀԱՄՀ-ի ներուժը զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և ոլորտի զարգացման համար:
ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ ՀԱՄՀ-ն` որպես զբոսաշրջության ոլորտի ծրագրերի պատասխանատու, կանի առավելագույնը ոլորտն առավել գրավիչ և մրցունակ դարձնելու նպատակով: Նա, մասնավորապես, մասնակիցներին ներկայացրել է ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակի ռազմավարական ծրագիրը և 2011 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվելիք ծրագրերը: Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մրցունակության դերի կարևորությանը, դրա զարգացման միտումներին ու հեռանկարներին առնչվող հարցեր: