10 օգոստոսի 2011 - 12:42 AMT
Շախմատի Գրան պրիում հերթական պարտությունից հետո Էլինա Դանիելյանը գրավում է նախավերջին տեղը

Օգոստոսի 9-ին Ռոստովում, որտեղ անցնում է շախմատի կանանց Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլը, տեղի է ունեցել 7-րդ տուրը: Էլինա Դանիելյանը, որն անհաջող է հանդես գալիս մրցաշարում, հերթական պարտությունն է կրել: Այս անգամ նա զիջել է Անտուանետա Ստեֆանովային (Բուլղարիա): 9-րդ տուրից հետո Դանիելյանը նահանջել է նախավերջին՝ 11-րդ տեղը:

Գրան պրիի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Հոու Իֆանը (Չինաստան), որը 7 հնարավորից ունի 6,5 միավոր: Երկրորդ տեղում է Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), իսկ երրորդում՝ Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան):

Օգոստոսի 10-ին հանգստյան օր է, օգոստոսի 11-ին 8-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի հնդկուհի Համփի Քոներուն, որը 5-րդ տեղում է: