11 օգոստոսի 2011 - 13:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լ. Շիրինյանն առաջարկում է ստեղծել Հարավկովկասյան դաշնություն ԵՄ-ի օրինակով, որը կհիմնվի բազմամշակութայնության վրա

Հայաստանը պետք է ներկայացնի Հարավային Կովկասի տարածաշրջանային ինտեգրման նախագիծը, որը հիմնված կլինի բազմամշակութայնության գաղափարի վրա, ինչպես Եվրամիությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Արևմուտքի առաջարկած Հարավային Կովկասի ինտեգրման տարբերակը երեք պետությունների շրջնակներում (Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան) շահավետ չէ Հայաստանին, հակասում է նրա շահերին, արդյունքում Հայաստանը կհայտնի շատ անբարենպաստ վիճակում:

«Եթե երեք հանրապետությունները միավորվեն, միշտ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ երկուսը մեկի դեմ կլինեն: Ցանկանում եքն թե ոչ, մենք կդառնանք Վրաստանի հավելուկը Ադրբեջանի հետ հարաբերություններում: Իսկ նրանք կարևորագույն հարցերը կլուծեն համակարծիք»,-ասել էնա: Ըստ նրա, այդ նախագիծը կհանգեցնի տիտղոսային ազգերի էթնոկրատիայի բազմազգ Ադրբեջանում ու Վրաստանում և կխախտի այդ երկրների ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Շիրինյանն առաջարկում է ճանաչել Հարավային Կովկասի ինքնահռչակ հանրապետությունները՝ Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, իսկ ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակեցման վայրերում մշակութային ինքնավարություն տրամադրել նրանց: Բացի այդ, Հայաստանը պետք է հասնի նրան, որ Նախիջևանի կարգավիճակը վերադարձվի Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով նախատեսված կարգավիճակին: «Արդյունքում կձևավորվի Եվրամիության անմիջական մոդելը հանդիսացող Հարավային Կովկաս»,-ասել է նա: Ինչ վերաբերում է այդ գաղափարի հանդեպ տիրող հոռետեսությանը, ապա, ըստ Շիրինյանի, ժամանակին Պաղեստինում հրեական պետության ստեղծման գաղափարը ևս համարում էին աբստրակտ: Նա հավելել է, որ այժմ ավելի կարևոր է, որպեսզի այդ նախագիծը շրջանառության մեջ դրվի՝ նկատելով, որ «եթե գաղափարը շրջանառության մեջ է դրվում, սկսվում են լուծման գործնական ուղիների որոնումները»:

ՖՈՏՈՇԱՐՔ