11 օգոստոսի 2011 - 14:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանը պետք է աշխատի վերադարձնել Նախիջևանին իր սկզբնական կարգավիճակը, գտնում է Լևոն Շիրինյանը

Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի վերադարձնելու համար Նախիջևանին իր նախնական կարգավիճակը, որը նախատեսված էր Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Ադրբեջանը խեղաթյուրել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի դրույթները, որոնց համաձայն Նախիջևանը փոխանցվել է Ադրբեջանի խնամակալությանը: Նա նաև նշել է, որ մինչ 1926թ. Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր մեքենայություններով օրենք ընդունեց, որով արգելվեց բնիկ հայ բնակչության վերադարձը Նախիջևան: Ըստ Շիրինյանի, նույնը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են անել Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցում՝ արգելելով նրանց վերադարձը Նախիջևանի օրինակով:

ՖՈՏՈՇԱՐՔ