11 օգոստոսի 2011 - 15:55 AMT
HTC-ն պատրաստվում է գնել Դոկտոր Դրեի ընկերության արժեթղթերի 51 տոկոսը

Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը հայտնել է, որ 300 միլլիոն դոլարով պատրաստվում է գնել ամերիկյան ականջակալներ արտադրող ընկերության՝ Beats Electronics-ի արժեթղթերի 51 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

HTC տեղեկացրել է, որ այսօր կնքել է համաձայնագիր Դոկտոր Դրեին պատկանող (Dr. Dre) Beats Electronics-ի հետ, ըստ որի վերջինս պետք է ապահովի «անթերի հնչեղություն HTC-ի օգտագործողներին»։

Բարձր որակի երաժշտության պրոդյուսեր Դոկտոր Դրեն Beats Electronics-ը հիմնել է 2006 թվականին։ Ընկերության ականջակալները 600 դոլար արժողություն ունեն։

Հավանաբար HTC ընկերությունը նպատակ ունի բարեփոխել իր ընկերության արտադրաքները, որպեսզի գրավի էլ ավելի բարձր դիրքեր սմարթֆոնների արտադրության համաշխարհային շուկայում։ HTC-ին հայտնի է իր Android սմարթֆոններով որպես հեռախոսներ արտադրող առաջատար ընկերություն։