12 օգոստոսի 2011 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վահան Շիրխանյանն առաջարկում է փոխանակել Արցախի ազատագրված տարածքների մի մասը Նախիջևանի հետ

Հայաստանը պետք է փոխի ղարաբաղյան հակամարտության լուծման այժմյան բանաձևը՝ կարգավիճակ տարածքի դիմաց, որդեգրելով հետևյալ բանաձևը՝ տարածքների հավասարազոր փոխանակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:

Նա մասնավորապես առաջարկել է փոխանակել Արցախի ազատագրված տարածքների մի մասը Նախիջևանի հետ: «Արդյունքում խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում, դա կնպաստի արդեն շուրջ 100 տարի տևող հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական լուծմանը: Դա կկասեցնի Թուրքիայի նկրտումները Կենտրոնական Ասիայի դեմ, դա սկիզբ կդնի Հայաստանի զարգացմանը»,-ասել է Շիրխանյանը: Ըստ նրա, Ադրբեջանը պնդում է,որ կորցրել է իր տարածքի 20 տոկոսը՝ այսինքն 17 200 քկմ, Նախիջևանի համար կարելի է տալ 5 200 քկմ, թողնելով 12 հազար քկմ: Ինչ վերաբերում է առաջարկված տարբերակի անիրատեսությանը, ապա Շիրխանյանը նշել է, որ ղարաբաղյանշարժման սկզբում ոչ ոք չէր հավատում ղարաբաղյան շարժման հաջողությանը, 25 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ ԽՍՀՄ-ը կարող է փլուզվել: Նա նշել է, որ համաշխարհային պատմության մեջ արդեն եղել են նման հակամարտությունների լուծման նախադեպեր՝ երբ տարածքներ են փոխանակվել: Վահան Շիրխանյանն առաջարկում է փոխանակել Արցախի ազատագրված տարածքների մի մասը Նախիջևանի հետ

ՖՈՏՈՇԱՐՔ