Facebook սոցիալական ցանցն անմիջապես G+-ի (Google+) Խաղերի պլատֆորմի գործարկումից մի քանի ժամ անց թարմացրեց իր խաղային պլատֆորմը։ Այս մասին գրում է Mashable-ը։
Առաջին թարմացումը, որ Facebook-ը կատարել է, Game Ticker-ն է, որի միջոցով օգտագործողները կարող են հետևել ընկերների խաղացած խաղերի նորություններին և միավորներին։ Game Ticker-ը գտնվում է Facebook չաթի նույն մասում։
Game Ticker նախագծվել է սոցիալական լինելու համար։ Վերջինիս միջոցով հնարավոր է նաև խաղալ ընկերների հետ։
Facebook-ը նաև ներկայացրել է խաղերի համար նոր լայնէկրան ռեժիմ։ Այս թարմացումը օգտագործողներին թույլ է տալիս էջանշել (bookmark) սիրելի խաղ-ծրագրերը, որպեսզի դրանք հասանելի լինեն նորությունների հոսքում։