Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Հունիսի 9-ից հայկական թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Հանդիպումները տեղի կունենան Հանքավանում օգոստոսի 13-ին` երևանյան ժամանակով 14:00-ին, և օգոստոսի 15-ին` ժամը 12:00-ին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ` Վոլոդյա Ավագյան («Բանանց») և Հենրի Ավագյան («Միկա»):
Պաշտպաններ` Վահան Ադլոյան, Նարեկ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան («Բանանց»), Հայկ Մարգարյան, Սերգեյ Ավետիսյան, Խաչատուր Խաչատրյան («Փյունիկ») և Դավիթ Մալխասյան («Օլիմպիկ» Մ., Ֆրանսիա):
Կիսապաշտպաններ` Դավիթ Մուրադյան, Արամ Սարգսյան, Վարդան Խաչատրյան, Միքայել Խաշմանյան («Բանանց»), Նարեկ Ասլանյան, Ավիկ Բարսեղյան («Փյունիկ»), Ալիկ Առաքելյան («Միկա»), Դավիթ Թևոսյան («Տորպեդո» Վլադիմիր, Ռուսաստան) և Նորայր Տիգրանյան («Զենիթ», Ռուսաստան):
Հարձակվողներ` Էդուարդ Ավագյան («Բանանց») և Օրբելի Համբարձումյան («Շենգավիթ»):