12 օգոստոսի 2011 - 19:37 AMT
Ալ-Կայիդայի հետ համագործակցող երկու ադրբեջանցի բերման է ենթարկվել Թուրքիայում

Ստամբուլում բերման են ենթարկվել «Ալ-Կայիդա» ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ, որոնցից երկուսն ադրբեջանցիներ են: Ինչպես հաղորդում է Trend-ը, Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի իրականացրած օպերացիայի արդյունքում բերման ենթարկված անձինք բերվել են Բեշիքթաշի դատախազություն:

Բերման ենթարկված ադրբեջանցիները Իսլամ Գանիևն ու Ֆիզուլի Մագերրամովն են: Մեհմետ Թափրակն ու Ադրբեջանի քաղաքացիներ Գանիևն ու Մագերրամովը ցուցմունք են տվել Ստամբուլի դատախազ Ուֆուք Էրմերտջանին:

Բերման ենթարկվածներին մեղադրել են «Անդամակցություն ահաբեկչական կազմակերպությանը» հոդվածով և ձերբակալել: