13 օգոստոսի 2011 - 11:41 AMT
Էդգար Մանուչարյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հարձակվող Էգդար Մանուչարյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում: Ֆուտբոլիստը կմնա ակումբում մեկ տարի, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

«Ուրալը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնում և 35 միավորով 5րդ տեղում է: Օգոստոսի 13-ին «Ուրալը» առաջնության երկրորդ շրջանում կխաղա «Չերնոմորեցի» հետ:

Էդգար Մանուչարյանը «Փյունիկ» ակումբի սանն է, 2005թ. նա տեղափոխվեց հոլանդական «Այաքս», հետո վարձակալության հիմունքով տեղափոխվել է «Հարլեմ» ու «Ապելդորն», 2010-ին վերադարձել է «Փյունիկ»: