15 օգոստոսի 2011 - 13:50 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը

Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջերս աշխարհի չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի կազմում, մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում գրավում է առաջին տեղը:

Հովհաննիսյանը վաստակել է 10 միավոր և առաջ է իր մերձակա մրցակից Դարիուս Սվիերցից (Լեհաստան) կես միավորով: Մեկ այլ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 8,5 միավորով 3-րդ տեղում է:

Աղջիկների պայքարում Մարիա Գևորգյանը 53-րդ հորիզոնականում է 5 միավորով: Մրցաշարային աղյուսակը 10,5 միավորով գլխավորում է Օլգա Գիրյան (Ռուսաստան):