16 օգոստոսի 2011 - 11:30 AMT
Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի սեպտեմբերի 2-3 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում անելով ԱզերԹաջին, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այս գագաթաժողովում Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, հայտնում է ԱՊԱ-ն:

Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներից բացի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթաժողովին: