17 օգոստոսի 2011 - 15:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հրանտ Բագրատյան. Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Հայաստանի իշխանությունները, չնայած բազմաթիվ հայտարարություններին, ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ոչինչ չի արվել, կարծում եմ, գիտակցաբար հակառակն է արվում»,-ասել է նա: Որպես օրինակ, նա բերել է բիզնեսի խոշորացումը Հայաստանում, ինչն, իր կարծիքով, ամենևին չի նպաստում կոռուպցիայի դեմ պայքարին: Բագրատյանը նաև մեկնաբանել է երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու միջոցները: «Այս կառավարության օրոք ավելի մեծ հաջողություն կգրանցվի, եթե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չանի»,-նշել է նա: Ըստ Բագրատյանի, երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու համար հարկավոր է վերափոխել մաքսային համակարգը, հրաժարվել մենաշնորհից ներկրման ոլորտում, ինչպես նաև փոխել Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Բագրատյանը հայտարարել է նաև, որ համաշխարհային ճգնաժամը չի հաղթահարվել և դրան դիմակայելու համար Հայաստանը պետք է կայունացման հիմնադրամ ստեղծի:

ՖՈՏՈՇԱՐՔ