17 օգոստոսի 2011 - 18:54 AMT
«ԱրմենՏել» -ի «Hi-Line»-ի բաժանորդները նեթբուք կստանան օգտագործման համար

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են «Hi-Line+նեթբուկ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Մեգա 2048» կամ «Մեգա 3072» սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար:

Նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար:

«Հաշվի առնելով այն, որ սկսվում է նոր ուսումնական տարին, մենք այս քայլով ժամանակակից համակարգչային տեխնոլոգիանները հասանելի ենք դարձնում բոլորին` նպաստելով հերթական անգամ ինտերնետի տարածմանը Հայաստանում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Hi-Line+նեթբուկ» ակցիայի շրջանակում Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը կնքելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում այն խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 50%-ը, իսկ 2-րդ տարվա ընթացքում խզելու դեպքում՝ 25%-ը:

Պայմանագիրը խզելուց հետո նեթբուքը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի ամբողջ գումարը: