Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցով կմեկնի Ավստրիա` այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում կմասնակցի «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագիրը կրող 2011 թվականի ֆորումին: Հարկ է նշել, որ այս տարի ֆորումին հրավիրված են նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարները: