19 օգոստոսի 2011 - 17:12 AMT
Ավարտվել է Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացմումը

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղկացնում են, որ Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման գործընթացն ավարտվել է:

Վերջին ամիսների ընթացքում քաղաքի ավտոմատ հեռախոսային կայաններում մոնտաժվել է մոտ 1000 բաժանորդային ունակություն: Վերջին անալոգ ԱՀԿ-երի հենց այս արդիականացումը թույլ տվեց Էջմիածնում թվայնացման մակարդակը հասցնել է 100%-ի:

«Այսօր, կատարելով ներդրումներ Հայաստանի լարային ցանցում, «ԱրմենՏել»-ն իրականացնում է հերթական քայլն ապահովելու պետությունը գերարագ կապի ենթակառուցվածքներով, որը հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում նոր և ժամանակակից առաջարկների ներդրման խթան կհանդիսանա», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Բացի Էջմիածին քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումից «ԱրմենՏել» ընկերությունն արդիականացրել է ավելի քան 3600 բաժանորդային գիծ` Նոր Հաճնում, Բաղրամյանում, Մրգաշատում և Նալբանդյանում: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված են «ԱրմենՏել» -ի ֆիքսված ցանցի բաժանորդների 82%-ը: