19 օգոստոսի 2011 - 19:59 AMT
Էրդողանին տանող ինքնաթիռը քիչ է մնացել վթարի ենթարկվի Սոմալիում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տանող ինքնաթիռն այսօր` օգոստոսի 19-ին, վնասվածքներ է ստացել Մոգադիշոյի (Սոմալի) օդանավակայանում վայրէջք կատարելիս: Օդանավը թեքվել է և աջ թևով դիպչել գետնին: Համարվում է, որ դա տեղի է ունեցել մեծ ինքնաթիռների վայրէջքի համար թռիչքուղու բավականաչափ երկար չլինելու պատճառով: Մասնագետները նշում են, որ ստացված վնասվածքները կարող են օդանավին թույլ չտալ վերադառնալ առանց լուրջ նորոգման: Վարչապետի և նրան ուղեկցող պատվիրակության համար այլ ինքնաթիռ պետք է ժամանի:

Էրդողանը մեկօրյա այցով է ժամանել Սոմալի, որպեսզի հումանիտար օգնություն ցուցաբերելու համար այցելի երկրում առկա ՄԱԿ օբյեկտները, ինչպես նաև մասնակցի «Կարմիր կիսալուսնի» թուրքական բաժանմունքի կողմից փախստականների համար կառուցված ճամբարի և Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից բացված դաշտային հոսպիտալի բացմանը, հաղորդում է Aze.az-ը: