25 օգոստոսի 2011 - 14:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի կառավարությունը հայկական սերմացուի փոխարեն ընտրել է ռուսական էլիտայինը

Կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և որոշել Ռուսաստանի Դաշնությունից 850 տոննա էլիտային սերմացուի փոխարեն ձեռք բերել 1150 տոննա, իսկ տեղական սերմնարտադրողներից նախատեսված 900-ի փոխարեն 100 տոննա` նկատի առնելով այն հանգամանքը, որ տեղական սերմացուի բերքատվությունն ավելի ցածր է։

Մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների բուժումը պետպատվերով լիարժեք կատարելու նպատակով համապատասխան միջոցներ են հատկացվել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին։

ՖՈՏՈՇԱՐՔ