Հայաստանի դպրոցներում ներմուծվել է նոր առարկա` շախմատ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով, այդ առարկան անցնելու են 2-4-րդ դասարանի աշակետները: Դրա հետ կապված` Սողոմոնյանը հաղորդել է, որ դպրոցներում արդեն ստեղծվել են հատուկ լսարաններ այդ առարկայի դասավանդման համար: «Բացի դրանից, ընդունվել են այդ առարկան դասավանդող նոր ուսուցիչներ»,- ասել է նա և հավելել, որ որոշ ուսուցիչներ վերապատրաստում են անցել և ստացել այդ առարկան դասավանդելու իրավունք:
Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծ նշանակություն է հատկացնում դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը, և ուստի 2010-2011թթ. ընթացքում 102,731 աշակերտներ այցելել են 9 թատրոն, 14 թանգարան: Այս ծրագրի իրականացման համար բարեգործական հիմնադրամներից հատկացվել է 50,437,900 դրամ: