30 օգոստոսի 2011 - 12:47 AMT
Նալբանդյան գյուղում հայտնաբերվել և առգրավվել է կանեփի բույսի 35 թուփ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ին, Նալբանդյան գյուղի մի բնակչուհու տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել են կանեփի բույսի 35 թուփ` մոտ 7,5 կգ ընդհանուր կշռով, իսկ տան միջանցքում գտնվող պահարանից` մոտ 175 գ չորացված և մանրացված զանգված:

Ըստ տանտիրուհու հայտարարության` այդ զանգվածներն ինքը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: