Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են երկրում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման եւ այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: