30 օգոստոսի 2011 - 16:16 AMT
Սեյրան Օհանյան. Ռազմական շքերթը բանակի մարտական պատրաստության ցուցանիշ չէ

Այս տարի Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթի ժամանակ կներկայացվի զինվորների մարտական պատրաստությունը, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա կարծիքով, այս շքերթը արժանի պատասխան կլինի Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթին:

«Սակայն հարկ է նշել, որ ռազմական շքերթը բանակի մարտական պատրաստության ցուցանիշ չէ»,- ընդգծել է Օհանյանը: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը ղարաբաղյան պատերազմում իր փորձով արդեն ցույց է տվել, որ սպառազինության քանակը նշանակություն չունի: Գլխավորը բանակի մարտական պատրաստությունն է: