30 օգոստոսի 2011 - 17:07 AMT
Օգոստոսի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.93 դրամ

Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,46 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367 դրամ:

Օգոստոսի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.93 դրամ` օգոստոսի 29-ի համեմատ նվազելով 0.35 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 531.07 դրամ` նվազելով 3.64 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.71 դրամ` նվազելով 0.09 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: