31 օգոստոսի 2011 - 15:39 AMT
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա, քանի դեռ Բաքվի ապակառուցողականությունը չի ստիպի գնալ ավելի կոշտ քայլերի

Արցախի անկախության հռչակման հետ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հայտարարությունը բացարձակապես անհիմն է: Նման կարծիք է հայտնել Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Երևանում մամլո ասուլիսում: «Դա նման է սենյակից դուրս գալու մեղադրանքի, որտեղ դու երբեք չես եղել»,- ասել է նա:

Փորձագետի խոսքով, Ադրբեջանը ոչ մի իրավանական իրավունք և հիմքեր չունի Արցախն իրեն միացնելու համար: «Ուստի բանակցություների սեղանին բացակայում է առաջարկությունների իրավաբանական փաթեթը: Սա քաղաքական հակամարտություն է»,- ասել է Մինասյանը:

Անդրադառնալով բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխությանը` Մանասյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի ապակառուցողականությունը չի դրդի միջազգային հանրությանն ավելի կոշտ քայլերի դիմել: