1 սեպտեմբերի 2011 - 16:22 AMT
Ucom-ը ներկայանում է նոր առաջարկով «Երեքը մեկում» փաթեթին միացող բաժանորդների համար

Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Երեքը մեկում» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում` առաջին 2 ամիսն անվճար պայմանը գործում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Իսկ 1 տարով բաժանորդագրվելով «Երեքը մեկում» ծառայությանը սեպտեմբերի 1-ից 15-ը` յուրաքանչյուր նոր բաժանորդ ստանում է հնարավորություն` մասնակցելու 2 Toshiba AC100-118 սմարթբուքերի խաղարկությանը: Խաղարկության մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:

«Երեքը մեկում» ծառայությունն իր մեջ ներառում է IP հեռուստատեսություն՝ U!TV, լայնաշերտ ինտերնետ U!NET և թվային հեռախոսակապ՝ U!PHONE ծառայությունները։

U!TV ծառայությունը միջոցով հնարավոր է դիտել բարձր որակի արտասահմանյան և տեղական ալիքներ, բաց թողնված հաղորդմանը կամ ֆիլմին վերադառնալ և դիտել այն, ուղիղ եթերը դադարեցնել և որոշ ժամանակ անց այն վերսկսել, ինչպես նաև HD որակի և 3D ֆիլմերի տեսադարանից օգտվել։ U!Net ծառայությունը առաջարկում է գերարագ սիմետրիկ ինտերնետ։ Օպտիկամանրաթելային միացման միջոցով ինֆորմացիան փոխանցվում է 0% կորուստով: U!Phone-ի ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել տեսազանգ, ինչպես նաև արգելափակել անցանկալի զանգերը, կատարել անսահմանափակ ֆիքսված զանգեր։