2011 թ. հոկտեմբերի 13-20-ը Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը հատկացրել է մեկ մլն 682 հազար 220 դրամ։ Ինչպես ասել է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, հայ մարզիկների ելույթը կարևորվում է նրանով, որ բարձր արդյունքներ ցուցաբերելու դեպքում նրանք կստանան եկող տարվա Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք։