Human Rights Watch ամերիկյան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Իշխանությունները պետք է վերջ տան կառավարությանը քննադատողների հետապնդումներին և ազատ արձակեն բանտարկության մեջ գտնվող ակտիվիստներին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են Human Rights Watch-ի փորձագետները, կեղծված դատական գործերը երկրում քննադատության ձայնը լռեցնել փորձող ադրբեջանական կառավարության քաղաքականության ապացույցն են:
Բոլորովին վերջերս` օգոստոսի վերջին, ադրբեջանական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել մարդու իրավունքների պաշտպաններից մեկին: Ավելին, հակակառավարական շարժման 6 ակտիվիստներ նույնպես ազատազրկման տարբեր ժամկետների են դատապարտվել հակակառավարական ակցիաներին մասնակցելու մասին հոդվածով: