1 սեպտեմբերի 2011 - 19:32 AMT
Ոստիկանները բերման են ենթարկել Օպերայի շենքում «ռումբ տեղադրած» երիտասարդին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գոռ Հարությունյանը:

Այսօր, ժամը 07.00-ին, «1-03» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը զանգահարել է իրենց և հայտնել է, թե Օպերայի շենքի տակ ռումբ է դրված:

Դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության, ՀՓԾ և ԱԱԾ աշխատակիցները պարզեցին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: