ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական-երիտասարդական ծրագրի 7-րդ և 8-րդ փուլի մասնակիցներն այսօր այցելել են Ազգային ժողով: Նախարարությունից տեղեկացնում են, որ ոտք դնելով ԱԺ նիստերի դահլիճ` նրանցից շատերն իրենց Հայաստանի Հանրապետության ապագա պաշտոնյաների դերում են պատկերացրել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ջերմորեն ողջունելով սփյուքահայ պատանիներին, վստահություն է հայտնել, որ նմանատիպ հայրենանվեր և հայանպաստ ծրագրերն իրենց արդյունքն են ունենալու Հայաստան-Սփյուռք կապերի հաստատման և զարգացման գործում: