2 սեպտեմբերի 2011 - 09:16 AMT
Վիեննայում տեղի կունենա անվտանգության հարցերով ՈՒԵՖԱ և ԵՄ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին Վիեննայում սկսվելու է անվտանգության հարցերով ՈՒԵՖԱ և ԵՄ համատեղ համաժողովը:

Ամեն տարի համաժողովին մասնակցում են եվրոպական ոստիկանության, եվրոպական կառավարական մարմինների ներկայացուցիչներ, ՈՒԵՖԱ անվտանգության սպաներ, National Football Information Points (NFIP) կազմակերպության անդամներ և այլն:

Համաժողովի ժամանակ քննարկվելու են Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլերից առաջ անվտանգության հարցերը: Կապեր են հաստատվելու ակումբների անվտանգության հարցերով սպաների միջև, ինչն արդյունքում նպաստելու է տեղեկատվության ժամանակակից և արդյունավետ փոխանակությանը, հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը: