2 սեպտեմբերի 2011 - 10:35 AMT
2011թ. օգոստոսին Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են 0.1 և 0.2 տոկոսով

2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 24.6% և 29.9%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7% և 25.5%-ով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Այսօր «Սուպեր» ապրանքանիշի բենզինը կարելիէ ձեռք բերել 500 դրամով, «Պրեմիում»` 470 դրամով, «Ռեգուլար»` 450 դրամով: