2 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT
2011թ. յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 37 381 կարատ ադամանդ

2011-ի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 37 381 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 41 470 կարատի փոխարեն (9,9 տոկոս անկում): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 183,4 կգ ոսկերչական արտադրանք 2010-ի 240,6 կգ փոխարեն: Միաժամանակ, այս արտադրության մեջ անկումը 2010-ի ցուցանիշի համեմատ կազմել է 23,8 տոկոս: