2 սեպտեմբերի 2011 - 15:52 AMT
Ա. Շաքարյան. Թուրքիայի քրիստոնեական համայնքներին գույքի վերադարձման հարցում ամենակարևորը նախադեպն է

Թուրքիայի ազգային փոքրամասնություններին 1936-74թթ. բռնագրավված գույքը վերադարձնելու որոշոման մեջ ամենակարևորը նախադեպի ստեղծումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Դա շատ կարևոր է համաշխարհային պրակտիկայում»,-ասել է նա: Շաքարյանը նշել է, որ Թուրքիան գնաց այդ քայլին Եվրոպայի ճնշման տակ, ինչպես նաև ընդգծել է, որ նա հաշվարկում է իր բոլոր քայլերը: Իր հերթին թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշել է, որ դրական է այն, որ մինչ Էրդողանի որոշումը, թուրքական իշխանությունները միայն բռնազավթել են ազգային փոքրամասնությունների գույքը:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց քրիստոնեական ու հրեական եկեղեցիների 1930թ. հետո բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ինչպես նշում է ANCA-ն, թուրքական իշխանությունները կվերադարձնեն Հայ եկեղեցու գույքի ընդամենը 1 տոկոսը: Ըստ պատմական տեղեկությունների, շուրջ 2000 հայկական եկեղեցիներից, որ գործում էին Թուրքիայի տարածքում մինչև 1915թ., այսօր գործում է շուրջ 50-ը: