3 սեպտեմբերի 2011 - 14:55 AMT
Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է մանկապարտեզի վերաբացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահականից տեղեկացնում են, որ նա կարևորել է հանրապետությունում և մայրաքաղաքում նախադպրոցական ցանցի ընդլայնումն ու զարգացումը, միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզների առկայությունը` դա համարելով հանրապետությունում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության կարևորագույն հիմքերից մեկը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Բեյզ Մետալս» ընկերությանը` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար: