3 սեպտեմբերի 2011 - 15:00 AMT
Բուքմեքերները լիովին վստահ են, որ Վիկ Դարչինյանը կհաղթի Էվանս Մբամբային

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայանալու է «Հայաստանն աշխարհի դեմ» բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր մենամարտում հանդիպելու են IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը և WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբան (ՀԱՀ): Այս մենամարտում բուքմեքերներն ակնհայտ նախապատվությունը տալիս են հայ բռնցքամարտիկին, որի հաղթանակի գործակիցը կազմում է 1.02: Մբամբայի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9 գործակցով: Հավանականությունը, որ նա նոկաուտով հաղթանակ է տանելու` 1.33, իսկ Մբամբայի հաղթանակը նոկաուտով գրեթե անհավանական է` 26: Բուքմեքերները չեն հավատում, որ մենամարտը կարող է ոչ ոքի ավարտվել, դրա հավանականությունը գնահատվել է 51 գործակցով: