Իսրայելական Քնեսեթի ներկայացուցիչները կարծիք են հայտնել Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատացման վերաբերյալ, գրում է The Jerusalem post-ը:
Պատգամավոր Զեև Էլկինը նշել է, որ թուրքական իշխանություններն աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին` նկատի ունենալով պաղեստինյան գրոհայիններին: «Թուրքիան ինքը պետք է ներողություն խնդրի իսրայելական ժողովրդից»,- նշել է նա:
Բոլորովին այլ կարծիք ունի Քնեսեթում արաբական փորքամասնության ներկայացուցիչ պատգամավոր Ահմեդ Տիբին, որը հայտարարել է, որ յուրաքանչուր ոք, ով արյուն է հեղում, պետք է պատասխան տա: