6 սեպտեմբերի 2011 - 10:48 AMT
Քադաֆին Նիգերի տարածքով ուղորդվում է Բուրկինա Ֆասո՞

Լիբիայից զրահապատ մեքենաների մեծ շարասյունը և Սեյֆ ալ Իսլամը ժամանել են Նիգերի կենտրոնական մասի Ագադեզ քաղաք: Ինչպես հաղորդում է Ռոյտերզը, խոսքը գնում է 200-250 միավոր ռազմական տեխնիկայի մասին: Տեխնիկայի հետ միասին Նիգեր են ժամանել լիբիական բանակի սպաներ: Գործակալության աղբյուրի տեղեկատվության համաձայն, մեքենաները հատել են սահմանը ոչ թե Լիբիայի կողմից, այլ Ալժիրի: Ռոյտերզը մեջբերում է նաև Ֆրանսիայի ԶՈՒ անանուն աղբյուրի խոսքերը, որը պնդում է, որ ըստ ունեցած տեղեկությունների, շարասյան կազմում կարող էր լինել Մուամար Քադաֆին և նրա որդին` Սեյֆ ալ Իսլամը: Նրա խոսքով, Քադաֆին ուղևորվելու է հարևան Բուրկինա Ֆասո, որն առաջարկել է նրան և նրա ընտանիքին քաղաքական ապաստան: