Իրանը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան՝ C-300 համալիրների առաքումների պատճառով: Այդ մասին ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հայտնում է Mehr գործակալությունը: Օգոստոսի վերջին Թեհրանը հայցով դիմել է Միջազգային դատարան Ռուսաստանի դեմ:
«Իրավաբանորեն, մենք գտնում ենք, որ C-300 համալիրների առաքումը ներառված չէ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում»,-ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:-Մենք հայց ենք ներկայացրել, որ դատարանի որոշումն օգնի Ռուսաստանին իրականացնել այդ առաքումները, որպեսզի Ռուսաստանը իրավաբանական հաղթաթուղթ ունենա»:
2010թ. հունիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց 1929 բանաձևը, որով սահմանափակվում է սովորական սպառազինության առաքումը Իրան: