2 մայիսի 2003 - 20:14 AMT
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹ Է ԲԱՑՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՊՐԱՀԱՅԻ ՄԻՋԵՎ
Մայիսի 11-ից սկսած «Չեխական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները շաբաթը երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանից Պրահա եւ հակառակը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են «Վիզա կոնկորդ» ընկերությունում, թռիչքները կիրականացվեն «Բոյինգ 737-400» ինքնաթիռներով, որոնք նախատեսված են 144 ուղեւորի համար: