Ադրբեջանական կողմը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման ներուժը դեռս սպառված չէ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական –քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Նախագահն ասել է, որ եթե զգա, որ բանակցությունների ներուժը սպառված է, կամ դրանք ընթանում են զուտ հանուն բանակցելու, ապա ադրբեջանական կողմը կհրաժարվի բանակցություններից և կդիմի տարածքային ամբողջականությունը վերականգնելու այլ միջոցների»,-ասել է Հասանովը:
Ըստ Հասանովի, հակամարտության կարգավորումը պարզ բանաձև ունի, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա: Ավելի վաղ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան կարգավորման ուժային տարբերակին դիմելու մտադրության մասին: