13 հոկտեմբերի 2000 - 17:06 AMT
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԸՆԴՈՒՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ», ԳՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
13.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթի հետ եւ վերջինիս խնդրել է չընդունել «Հայկական բանաձեւը»:
Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քրոուլիին:
«Նախագահ Քլինթոնը եւ խոսնակ Հասթերթը «Հայկական բանաձեւի» հետ կապված հարցերը քննարկել են «երես առ երես» հանդիպման ժամանակ: ԱՄՆ նախագահը նշել է, որ Բանաձեւի ընդունման դեպքում կարող են առաջ գալ անցանկալի հետեւանքներ», - ասել է Քրոուլին: --0--