8 սեպտեմբերի 2011 - 14:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եթե ՀԱԿ-ը մասնակցեր նախորդ խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի

Ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը ցավում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հնարավորություն չունի քաղաքական պայքար մղել` օգտագործելով խորհրդարանական ամբիոնը: «Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր անցած խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի»,- նշել է նա: Կարապետյանը հույս է հայտնել, որ ՀԱԿ-ը կստանա խորհրդարանական ամբիոն: «Կարծում եմ, որ երկխոսությունը կնպաստի դրան»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության գործընթացին, ապա, Կարապետյանի խոսքով, ՀՅԴ-ն ցանկացած քաղաքական ուժերի միջև երկխոսության կողմնակից է, սակայն նշել է, որ նման երկխոսությունները պետք է ընթանան հրապարակավ և թափանցիկ, այլ ոչ թե ժողովրդից գաղտնի:

«Աշնանը քաղաքական կյանքը միշտ թեժանում է, և դա բնական է: Բնական է նաև այն, որ մեզ սպասում է նախընտրական փուլ, և քանի այն չի ավարտվել, առանց այդ էլ թեժ պայքարն ավելի կթեժանա»,- ասել է Կարապետյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ