9 սեպտեմբերի 2011 - 15:55 AMT
Մեդվեդևն ու Գյուլը Յարոսլավլում քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը

Սեպտեմբերի 8-ին Յարոսլավլում բացված տնտեսական համաժողովւ շրջանակներում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Աբդուլլահ Գյուլը երկկողմ հանդիպում են ունեցել: Հանդիպմանը քննարկվել են մի շարք երիկողմ ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորման հարցը, հայտնում է Haberaktuel-ը:

Համաժողովից առաջ Գյուլը ոռւսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այժմ Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտի հաստատման գլխավոր խոչընդոտն է: Նա նշել էր նաև,որ Թուրքիան շահագրգռված է, որ «մերձակա տարածաշրջանում կայունություն ու բարեկեցություն հաստատվի»: