Samsung-ի հեռուստատեսային ծրագրերի օնլայն խանութը գրանցել է 10 միլիոն ներբեռնված ծրագիր՝ սկսած խանութի գործարկման օրից։ Այս մասին հաղորդում է CNET-ը։
Samsung-ի հեռուստատեսային ծրագրերի օնլայն խանութը բավականին արագ է զարգանում: Անցած տարի Samsung-ը հայտարարել էր, որ խանութից ծրագրեր են ներբեռնել 1 միլիոն անգամ։ Հունվարին արդեն Samsung –ը հայտնեց, որ այս թիվը հասել է 2 միլիոնի։ Ըստ Samsung-ի՝ խանութում հասանելի են ավելի քան 900 ծրագրեր։
Samsung-ը CNET-ին հայտնել է նաև,որ բոլոր HDTV գնորդները նախընտրում են ինտենետ մտնել հեռուստացույցի բրաուզերով։
Samsung-ը նաև հայտարարել է մրցույթ նախագծողների համար։ Անհրաժեշտ է ստեղծել մի ծրագիր, որը հնարավոր կդարձնի ծրագրերի աշխատանքը բազմազան էկրանների վրա՝ հեռուստացույցի, iOS կամ Android սմարթֆոնի կամ պլանշետային համակարգիչների։
Այս մրցույթի հայտերն ընկերությունը ընդունում է մինչև Նոյեմբերի 29-ը, ապա կատարվելու է հանրային քվերակություն՝ դեկտեմբերի 2-16-ը։ 2012-ի հունվարի 13-ին Samsung-ը կհայտնի հաղթողին։
Samsung-ը ասել է, որ հաղթող նախագծողը որպես մրցանակ կստանա 100, 000 դոլար, 65-դյույմ Samsung LED D 8000 հեռուստացույց, 32ԳԲ Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգիչ։