Ստամբուլում ընթացող հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին իրենց ուժերը չափեցին երեք քաշային կարգերի հունա-հռոմեական ըմբիշներ:
Մինչև 120կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևը երկու մենամարտերում հաղթեց հակառակորդներին, սակայն 1/8 եզրափակչում զիջեց Միխայիլ Լոպեսին (Կուբա): Վերջինս հասավ մինչև եզրափակիչ, և դրա շնորհիվ հայաստանյան ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ:
Առաջին մենամարտում Պատրիկեևը հանդիպեց Յոանն Էուրենի հետ (Շվեդիա) և կարողացավ առաջին մրցափուլում հաղթանակ տանել, սակայն հետո շվեդը հավաքվեց և 2:1 հաշվով պարտության մատնեց Պատրիկեևին: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը զրկվեց մեդալից և Օլիմպիական խաղերի ուղեգրից:
Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: