14 սեպտեմբերի 2011 - 14:26 AMT
Ողջ աշխարհը քննարկում է Պաղեստինի անկախությունն, իսկ Պաղեստինը դեռ դիմում չի ներկայացել ՄԱԿ-ին

Պաղեստինը դեռևս դիմում չի ներկայացրել ՄԱԿ ԳՎ իր անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԳՎ նստաշրջանի նախագահ Նասեր Աբդուլ Ազիզ ան Նասերը 66-րդ նստաշրջանի բացման պաշտոնական արարողության ժամանակ, հայտնում են Իսրայելի ԶԼՄ-ները: Ինչպես ասել է Նասերը, այս հարցը դեռ քննարկվում է Կահիրեում Արաբական պետությունների լիգայի կողմից:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: