14 սեպտեմբերի 2011 - 15:19 AMT
BMW-ներկայացրել է երկու էլեկտրոնային մեքենա i8-ը և i3-ը

Ավտոմեքենաներ արտադրող BMW ընկերությունը Ֆրանկֆուրտում ընթացող «Ավտոմեքենաների միջազգային ցուցահանդես 2011»-ի ժամանակ ներկայացրել է երկու էլեկտրոնային մեքենա՝ i8-ը և i3-ը։ Այս մասին գրում է i4u.com-ը։

BMW i3-ը ամբողջությամբ էլեկտրոնային է և հարմար է քաղաքներում վարելու համար։ BMW i8-ը հիբրիդային մոդել է՝ էլեկտրոնային և այրման շարժիչով։ Այն երաշխավորում է առավելագույն արդյունավետություն և առավելագույն դինամիկա։

BMW i3-ը նախատեսվում է թողարկել 2013-ին, իսկ i8-ը 2-3 շաբաթվա ընթացքում արդեն հասանելի կլինի շուկայում։