14 սեպտեմբերի 2011 - 16:30 AMT
Սեպտեմբերի 17-ին և 19-ին զորահանդեսի կապակցությամբ կփակվեն Երևանի կենտրոնական փողոցները

Սեպտեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14.00-ից 24.00-ը, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից խնդրում են բոլոր վարորդներին նշված օրերին ժամը 14.00-ից նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:

«Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ: