Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին երկարացրել է «ՀայՌուսգազարտ» հայ-ռուսական ընկերության երկու լիցենզիաների ժամկետները: Երկարացվել է Հայաստանի տարածքում բնական գազի տեղաբաշխման և մինչև 2013-ի սեպտեմբերի 29-ը գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների լիցենզիան:
Մեկ այլ որոշմամբ ՀԾԿՀ-ն մինչև 2013-ի սեպտեմբերի 29-ը երկարացրել է Հայաստանի տարածքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի («ՀայՌուսգազարտ»-ի դուստր ընկերություն) լիցենզիան: